Հիմք ընդունելով <<Արագածոտն>> ՋՕԸ-ի տնօրենի 28.03.2023թ. N 115 գրությունը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող VAZ մակնիշի 869 CM 61 համարանիշի /տիպարը՝ 21214/ թեթև մարդատար մեքենան անհատույց օգտագործման իրավունքով <<Արագածոտն>> ՋՕԸ-ին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |