Հիմք ընդունելով Նորայր Սարգսյանի 28.07.2025թ. N 9679՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-020-0005-0005, 0,11 հա/ տալ 19 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, Ք․ Սլոյան փողոց, հողամաս N 19:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: