Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 27․08․2024թ․ N 2/փ-341 և N 2/փ-342, 09․09․2024թ․ N 2/փ-362, 16․09․2024թ․ N 2/փ-376, 18․09․2024թ․ N 2/փ-377 և N 2/փ-378 և 20․09․2024թ․ N 2/փ-380 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում, Սաղմոսավան, ՈՒշի, Անտառուտ, Կարբի, Ղազարավան և Ոսկեվազ բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0012-0505 ծածկագրով 0,07հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Սաղմոսավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-093-0002-0090 ծածկագրով 0,075հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
3. Հաստատել Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-108-0247-0230 ծածկագրով 0,06708հա մակերեսով հողամասից 0,06207հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
4. Հաստատել Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-010-0110-0233 կադաստրային ծածկագրով 1.45168 հա մակերեսով (որից՝ 1.43215 հա արոտավայր, 0.01953 հա խոտհարք), 02-010-0110-0230 կադաստրային ծածկագրով 0.10303 հա մակերեսով (որից՝ 0.00162 հա արոտավայր, 0.10141հա խոտհարք) և 02-010-0110-0231 կադաստրային ծածկագրով 0.05685 հա մակերեսով (որից՝ 0.0217 հա արոտավայր, 0.03515 հա խոտհարք) գյուղատնտեսական նպատակային նշանակության (ընդամենը՝ 1.45547 հա արոտավայր և 0.15609 հա խոտհարք) հողամասերի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
5. Հաստատել Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-058-0348-0022 կադաստրային ծածկագրով 1.4154հա մակերեսով (1.3426հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք, իսկ 0.0726հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողեր) հողամասից 0.3425հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
6. Հաստատել Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-068-0001-0022 ծածկագրով 0,06հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
7. Հաստատել Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-087-0506-0001 ծածկագրից 0,04062հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
8. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի, Սաղմոսավան, ՈՒշի, Անտառուտ, Կարբի, Ղազարավան և Ոսկեվազ բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:
|