Հիմք ընդունելով Գուրգեն Մելքոնյանի 21.01.2025թ. N 511՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Ագարակ բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-004-0038-0007/ տալ 42 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ագարակ բնակավայր, 20-րդ փողոց, 42 բնակելի տուն:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: