Հիմք ընդունելով Արմինե Սիմոնյանի 13.11.2024թ. N 12825 դիմումը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 03.09.2024թ., N Կ-03092024-02-0078 որոշումը՝ Գուրգեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող 02-001-0520-0014 ծածկագրով 0.62426 հա հողամասի մեջ ըստ կադաստրային քարտեզի ներառված 0.2122 հա խաղողի այգին բարձրարժեքից ցածրարժեք վարելահող հողատեսքի փոխադրելու, և 0.41206 հա արոտավայրը ցածրարժեքից բարձրարժեք վարելահող հողատեսքի փոխադրելու, ինչպես նաև հողամասի փաստացի կատարված չափագրությունն ու ՀՀ Արագածոտնի մարզի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի փոփոխման գործընթացի կազմակերպման հանձնաժողովի 10.12.2024թ. թիվ 1 եզրակացությունը և Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 02.08.2024թ. թիվ 81 արձանագրությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35/24 կետի և 43 հոդվածների և ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի հմ. 1066-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի ղեկավարի 02 օգոստոսի 2024 թվականի N 2827-Ա որոշումը ճանաչել չեղյալ:
2. Գևորգ Գարեգինի Սիմոնյանին /ծնված 10.11.1951թ./, Սիրանուշ Բարդուխի Արտեմյանին /ծնված 11.08.1954թ./, Գարեգին Գևորգի Սիմոնյանին /ծնված 03.06.1976թ./, և Արմինե Գևորգի Սիմոնյանին /ծնված 09.09.1977թ./ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ քաղաքի 02-001-0520-0014 կադաստրային ծածկագրով 0.62426 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի մեջ ըստ կադաստրային քարտեզի ներառված 0.2122 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության խաղողի այգին բարձրարժեք հողատեսքից փոխադրել ցածրարժեք՝ վարելահողի, իսկ մնացած 0.41206 արոտավայրի գործառնական նշանակությունը ցածրարժեքից փողադրել բարձրարժեք վարելահողի:
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: