Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 17.07.2023թ. N 2/փ-193, 26․07․2023թ․ N 2/փ-216, 25․08․2023թ․ N 2/փ-266 և N 2/փ-269 դրական եզրակացությունները` Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի 02-112-0144-0021 ծածկագրից 1,57153հա, Արուճ բնակավայրի 02-022-0049-0001 ծածկագրից 0,10205հա և 0,02633հա, Աշտարակ քաղաքի 02-001-0694-0126 ծածկագրով 0,06016հա և Աղձք բնակավայրի 02-008-0121-0002 ծածկագրով 0,685678հա հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հաստատել Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-112-0144-0021 ծածկագրից 1,57153հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, ընդերքօգտագործման գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի փոփոխությունը:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-022-0049-0001 ծածկագրից 0,10205հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության հողամասի և 0,02633հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման փոփոխությունը:
3. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0694-0126 ծածկագրով 0,06016հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
4. Հաստատել Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-008-0121-0002 ծածկագրով 0,685678հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական փոփոխությունը:
5․Նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի, Օհանավան, Աղձք և Արուճ բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:
|