| Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`  Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.    1.Հաստատել Աշտարակ համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն` /հազ. դրամ/    Վարչական բյուջե          Ֆոնդային բյուջե     Ընդամենը   Եկամտային մաս                   3298338.0                        1920659.1                    5218997.1 Ծախսային մաս                     3318338.0                        1990659.1                   5308997.1 Դեֆիցիտ                           - 20000.0                          - 70000.0                   - 90000.0            Պահուստային ֆոնդ              250000.0                           0                             250000.0   2. Հաստատել Աշտարակ համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեի եկամտային մասը` համաձայն հավելված 1-ի: 3. Հաստատել Աշտարակ համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հավելված 2-ի: 4. Հաստատել Աշտարակ համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 3-ի: 5. Հաստատել Աշտարակ համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդին), համաձայն հավելված 4-ի: 6. Հաստատել Աշտարակ համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի: 7. Հաստատել Աշտարակ համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 6-ի: 8. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև: 9. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը: 10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: |