Հիմք ընդունելով Արեգնազ Կառլենի Հարությունյանի 30.10.2025թ N 14957 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրում գտնվող Արեգնազ Կառլենի Հարությունյանին հատկացված 0.23 հա հողամասից /ծածկագիր՝ 02-024-0150-0010/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 0.0444 հա /ընդամենը՝ 0.2744 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Հենրիկ Երեմի Սարգսյանի ընտանիք Արեգնազ Կառլենի Հարությունյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Արեգնազ Կառլենի Հարությունյանի /ծնվ. 26.05.1960թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրում 02-024-0150-0010 կադաստրային ծածկագրում հատկացված 0.23 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.0444 հա /ընդամենը 0.2744 հա/ հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: