Հիմք ընդունելով Բուրակ Կիրկորյանի 25.12.2020թ. N 1728` հողամասի բաժանվող մասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ քաղաքի Սբ. Սարգսի փողոց, N 73/6-73/8 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասի բաժանվող մասին և շինություններին /ծածկագիր` 192-095, 2858,9քմ/ տալ մինչև միավորումը ունեցած 73/7 համարը և հասցեն համարել`
-ք. Աշտարակ, Սբ. Սարգսի փողոց, շինություն N 73/7:
2. Աշտարակ քաղաքի Սբ. Սարգսի փողոց, N 73/6-73/8 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 192-095, 1,53703հա/ տալ մինչև միավորումը ունեցած 73/6 համարը և հասցեն համարել`
-ք. Աշտարակ, Սբ. Սարգսի փողոց, հողամաս N 73/6:
3. Աշտարակ քաղաքի Սբ. Սարգսի փողոց, N 73/6-73/8 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 192-095, 1,26826հա/ տալ մինչև միավորումը ունեցած 73/8 համարը և հասցեն համարել`
-ք. Աշտարակ, Սբ. Սարգսի փողոց, հողամաս N 73/8:
4. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին /Հ. Բաղդասարյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: