Այսօր: Ուրբաթ, 16 Մայիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 181
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1340-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2025 թվականի N 1340-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 20.12.2024Թ. N 4925-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 31/03/2025 N Կ-31032025-02-0119 որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1.Աշտարակ համայնքի ղեկավարի 20.12.2024թ. N 4925-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրություն. << 1. Աշտարակ համայնքի Սաղմոսաավան բնակավայրի 1-ին փողոց 4-րդ փակուղի 2/2 հողամաս հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-093-0012-0150/, համայնքային սեփականություն հանդիսացող 0,02207հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի վրա կառուցված /մակերեսը 18,535քմ/ ինքնակամ պարիսպը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2023LX698C/: 2. Առաջին կետում նշված ինքնակամ պարիսպը ճանաչել օրինական և հասցեն համարել` - Աշտարակ համայնք, Սաղմոսավան բնակավայր, 1-ին փողոց, 4-րդ փակուղի 2/2 հողամաս: 3. Առաջարկել կառույցն իրականացրած Վարդան Բասումյանին գնելու օրինական ճանաչված 18,535քմ մակերեսով պարիսպը` 1քմ-ի օտարման համար վճարելով 15057 /տասնհինգ հազար հիսուն յոթ/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի զբաղեցրած 18.535քմ հողամասի կրկնապատիկի չափով հողամասի /37.07քմ/ 1քմ-ի օտարման համար վճարելով 2887.5 /երկու հազար ութ հարյուր ութսուն յոթ ամբողջ հինգ/ ՀՀ դրամ, իսկ մնացած 183.63քմ հողամասի 1 քմ-ի համար վճարելով 8662.5 /ութ հազար վեց հարյուր վաթսուն երկու ամբողջ հինգ/ ՀՀ դրամ: 4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/ - Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն::>> 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner