Հիմք ընդունելով Լյովա Բարդուխի Հակոբյանի 28.11.2024թ. N 13476 դիմումը, իրեն պատկանող Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-087-0044-0009 ծածկագրի 0․15625 հա բնակելի տան և օժանդակ շինությունների մինչև 2001թ. կառուցված անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ անշարժ գույքերը կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Լյովա Բարդուխի Հակոբյանի /ծնվ. 12.02.1951թ․/, Թագուհի Լևիկի Սահակյանի /ծնվ․ 12․02․1961թ․/, Մարինե Լյովայի Հակոբյանի /10․11․1979թ․/, Մհեր Լյովայի Հակոբյանի /23․03․1981թ․/, Կարեն Լյովայի Հակոբյանի /26․10․1990թ․/ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-087-0044-0009 ծածկագրում, իրեն պատկանող բնակելի տունը՝ 161․2 քմ, անասնաշենքը՝ 42․4 քմ, սան․ հանգույց 5․4 քմ, տնտեսական շինություն՝ 19․6 քմ մինչև 2001թ. կառուցված անշարժ գույքերի նկատմամբ:
2 ․ Համայնք Աշտարակ, Ոսկեվազ բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-087-0044-0009/ տալ 19 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, Արագածի փողոց, 19 բնակելի տուն:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: