Հիմք ընդունելով Լյուդվիգ Կիրակոսի Թովմասյանի 26.02.2025թ. N2123 դիմումը, Աշտարակ համայնքում գտնվող, Լյուդվիգ Կիրակոսի Թովմասյանին 02-001-0109-0008 ծածկագրում հատկացված 0.06հա տնամերձ հողամասից ավել օգտագործվող 0․01696հա /ընդամենը 0․07696հա/ և այդ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իրենց սեփականության իրավունքը վերականգնելու, ղեկավարվելով <Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ կադաստրային քարտեզագրման արդյունքում որպես առանձին գույքային միավոր հաշվառված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցուցակում, չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում չի սահմանափակում այլ անձանց իրավունքներն ու չի առաջացնում սերվիտուտ,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Ճանաչել Լյուդվիգ Կիրակոսի Թովմասյանի /ծնվ.15.07.1951թ․/ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքում գտնվող, 02-001-0109-0008 ծածկագրով հողամասում մինչև 2001թ․ կառուցված 43․75քմ բնակելի տան և 0․06հա տնամերձ հողամասից ավել օգտագործվող 0․01696հա /ընդամենը 0․07696հա/ հողամասի նկատմամբ:
2. 02-001-0109-0008 ծածկագրով 0․07696հա տնամերձ հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝
-Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Րաֆֆու փողոց, բնակելի տուն 86:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/
-Սույն որոշման 1 կետերի հանձնարարականն ընդունել ի գիտություն: