Հիմք ընդունելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու լիազորված անձ Անդրանիկ Առաքելյանի 17.05.2023թ. N 4910, Արմինե Հովհաննիսյանի 17.05.2023թ. N 4909, Լևոն Կարապետյանի 01.06.2023թ. N 5495, Վարուժան Հովհաննիսյանի 02.06.2023թ. N 5545, Հովհաննես Նադոյանի լիազորված անձ Վահան Նադոյանի 02.06.2023թ. N 5544, Զարուհի Բադալյանի 05.06.2023թ. N 5594, Ալմաստ Պարզյանի 05.06.2023թ. N 5598 և <<ԳՐԱՎԻԹԻ>> ՍՊԸ-ի լիազորված անձ Տիգրան Հովհաննիսյանի 05.06.2023թ. N 5617՝ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ <<Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի>> ԿԿ-ին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0040-0083 ծածկագրով 0,04504հա և 02-001-0040-0084 ծածկագրով 0,08026հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը սոցիալ-կրթական կենտրոնի կառուցման նպատակով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Արմինե Վոլոդյայի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի 02-113-0227-0081 ծածկագրով 0,1335հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը՝ ինքնակամ բնակելի տան և քարե պարսպի օրինականացման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Լևոն Վասիլի Կարապետյանին և Լիլիթ Սամվելի Ավագյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի 02-022-0127-0005 ծածկագրով 0,452հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,09203հա հողամասի նպատակային նշանակությունը՝ ինքնակամ բնակելի տան և ավտոտնակի օրինականացման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Վարուժան Հրայրի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 02-017-0127-0046 ծածկագրով 1,95861հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,1հա արոտավայրի նպատակային նշանակությունը՝ բնակելի տան կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 02-017-0044-0041 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 0,05821հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի և 02-017-0044-0002 ծածկագրով քաղաքացու սեփականություն հանդիսացող 0,01914հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը կադաստրային քարտեզներում անճշտությունների ուղղման նպատակով էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտնեի հողեր նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
6. Հավանություն տալ Զարուհի Վիգենի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի 02-108-0232-0120 ծածկագրով 0,12126հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,04հա հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակելի տան կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
7. Հավանություն տալ Ալմաստ Պետիկի Պարզյանին, Ղազար, Մհեր, Նվեր և Մարինե Նավասարդյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0514-0063 ծածկագրով 0,2086հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը՝ավտոտեխսպասարկման կետի կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
8. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի 02-095-0231-0299 ծածկագրով, <<ԳՐԱՎԻԹԻ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 1,7219հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 1,0հա վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտնեի հողեր նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության /կենցաղային պարագաների արտադրամաս կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
|