Հիմք ընդունելով Արշակ Դարբինյանի 19.02.2026թ. N 2327` բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայր, 8-րդ փողոց, N 3 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 02-020-0101-0003, 0,0745 հա/ տալ 3/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, 8-րդ փողոց, հողամաս N 3/1:
Հողամասի մնացած մասի /0,0745 հա/ և բնակելի տան հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, 8-րդ փողոց, բնակելի տուն N 3:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: