Հիմք ընդունելով Ռաֆֆի Էլմաճյանի լիազորված անձ Ռուստամ Հովակիմյանի 05.09.2024թ. N 10038՝ միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Կարբի բնակավայր, 5-րդ փողոց, 2-րդ նրբանցքի 1-ին փակուղի, N 22/1 և N 26/1 հասցեներում գտնվող միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին տալ 22/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 5-րդ փողոց, 2-րդ նրբանցքի 1-ին փակուղի, հողամաս N 22/1:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: