Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, 2016թ.-ի բյուջեի առկա ֆինանսական միջոցները համամասնորեն բաշխելու, ինչպես նաև ծախսային մասն արդյունավետ կազմակերպելու նպատակով, առաջնորդվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 16/3 և <Բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 33/4 հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
•Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2016թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասի փոփոխության առաջարկությանը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի:
•Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2016թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասի փոփոխության առաջարկությանը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի:
•Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2016թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասի փոփոխության առաջարկությանը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 6-ի:
• <Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`
ա) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու
վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.
/հազ. դրամ/
Վարչական բյուջե Ֆոնդային բյուջե Ընդամենը
Եկամտայինմաս 464266.0 10745 475011.0
Ծախսայինմաս 465723.0 34388.5 488111.5
Դեֆիցիտ -1457.0 -23643.5 -25100.5
Պահուստայինֆոնդ 12000.0 0 12000.0
|