Հիմք ընդունելով Աշտարակի համայնքի ավագանու 11.11.2024թ. N 155-Ա որոշում, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 76-80 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Ա. Ղազարյանը 21.01.2025թ. հայտ է ներկայացրել մրցույթային հանձնաժողովին` Աշտարակ համայքի 02-110-0050-0139 ծածկագրում գտնվող 0.0502 հա հողամասը ձեռք բերելու համար և համաձայն մրցույթային հանձնաժողովի 14.02.2025թ. N 01 արձանագրության` ճանաչվել է հաղթող.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի 02-110-0050-0139 ծածկագրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.0502 հա գյուղատնտեսական նշանակության / արոտ/ հողամասի նկատմամբ Անդրանիկ Անդրուշի Ղազարյանի հետ 25 տարի ժամկետով կնքել վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիր:
2. Վարձակալությանիրավունքի տրամադրման տարեկան վճարը կազմում է 8000 / ութ հազար / ՀՀ դրամ:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինասատնտեսագիտական և գնումների բաժիններին / Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1,2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: