Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 24.12.2020թ. N 93-Ա որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի ռելիեֆի առանձնահատկություննեից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից, ինչպես նաև օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման 1 կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0507-0009 ծածկագրով 0,0634հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /արոտավայր/ ուղղակի վաճառքով, 4280 /չորս հազար երկու հարյուր ութսուն/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով օտարել կից ընդլայնվող 02-001-0507-0008 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Աննա Սպարտակի Առաքելյանին:
2. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժններին /Հ. Բաղդասարյան, Շ. Վահանյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: