Հիմք ընդունելով Արմեն Շմավոնյանի 23.07.2024թ. N 8256` չորանոց կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 11.09.2024թ. N 102-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն և 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Արմեն Գրիգորի Շմավոնյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 02-004-0220-0018 ծածկագրով հողամասում տալ չորանոցի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2. Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-004-0220-0018/, Արմեն Գրիգորի Շմավոնյանին սեփականության իրավունքով պատկանող, չորանոցի կառուցման և շահագործման համար առանձնացված 0,142հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:
3. Երկրորդ կետում նշված 0,142հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Ագարակ բնակավայր, 25-րդ փողոց, հողամաս N 3/1:
4. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ. Վարդանյան/:
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: