Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 177-017 ծածկագրով 203քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ՀՀ կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված հողամասերի ցանկից դուրս է մնացել, սակայն համայնքի վարչական սահմանների ճշգրտման արդյունքում պարզվել է, որ վերը նշված հողատարածքը իրականում հանդիսանում է համայնքային սեփականություն, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 32 հոդվածի 17 կետի, 38 հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին ` Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 177-017 ծածկագրով 203քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն: |