Հիմք ընդունելով <<Գոռ Թումանյանի անվան կրթամշակութային կենտրոն>> ՀԿ-ի նախագահ Սեյրան Թումանյանի դիմումը՝ ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոց 35 հասցեում գտնվող անշարժ գույքի ընդլայնման նպատակով հողամաս հատկացնելու մասին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ընդլայնվող անշարժ գույքը ՀԿ-ն ձեռք է բերել ՀՀ կառավարության 01.12.2022թ. N 1849-Ա որոշման և պետական գույքի նվիրաբերության 02.02.2023թ. Գ.Մ. 1484 պայմանագրի համաձայն, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒՄ Է. 1. Համաձայնություն տալ <<Գոռ Թումանյանի անվան կրթամշակութային կենտրոն>> ՀԿ-ի սեփականությունը հանդիսացող Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյան փողոց, N 35 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած հողամասի ընդլայնման համար 82.4քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նվիրաբերելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։ |