Հիմք ընդունելով Արա Առաքելեանի լիազորված անձ Վահե Ժունյոր Սերայտարեանի 03․12․2025թ․ N 17448, Մարտին Մովսիսյանի 04․12․2025թ․ N 17565, Արման Ղազարյանի 04․12․2025թ․ N 17566, Կարեն Գրիգորյանի 05․12․2025թ․ N 17642 և Արամայիս Ավագյանի 08.12.2025թ. N 17737 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․
1.Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0274-0051 ծածկագրով 1,82413հա և 02-001-0274-0052 ծածկագրով 0,1135հա հողամասերը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 1 500 000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0274-0049 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի սեփականատեր Արա Ժանի Առաքելեանին:
2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Արտակի փողոց, N 9/19 հասցեում գտնվող, 02-001-0263-0131 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 14,4քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0263-0121 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի ընդհանուր համատեղ սեփականատերեր Մարտին Լևիկի Մովսիսյանին և Գոհար Արսենի Խաչատրյանին:
3. Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայր, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, N 2 հասցեում գտնվող, 02-068-0029-0012 ծածկագրով 713քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ /կադաստրային արժեքի 200%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 02-068-0029-0013 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Արման Անդրանիկի Ղազարյանին:
4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի 3-րդ թաղամաս, N 132/1 հասցեում գտնվող, 02-001-0326-0013 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 110,5քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 1 200 000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0326-0006 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Կարեն Ռուդիկի Գրիգորյանին:
5. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց, N 89/3 հասցեում գտնվող, 02-001-0843-0328 ծածկագրով 32,6քմ և Տիգրան Մեծի փողոց, N 89/4 հասցեում գտնվող, 02-001-0843-0327 ծածկագրով 11,9քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասերը ուղղակի վաճառքով՝ 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0843-0135 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր Արամայիս Հովհաննեսի Ավագյանին: