Հիմք ընդունելով Սպարտակ Մուրադյանի ներկայացուցիչ Ազատ Հովհաննիսյանի 05.05.2025թ. N 5291` չորանոցներ կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 09.06.2025թ. N 85-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն և 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Սպարտակ Ստեփանի Մուրադյանին, Արուսյակ և Քրիստինե Սպարտակի Մուրադյաններին և Ազատուհի Վաչագանի Սահակյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրում գտնվող 02-087-0031-0015 ծածկագրով հողամասում տալ չորանոցների կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրում գտնվող /ծածկագիր` 02-087-0031-0015/, Սպարտակ Ստեփանի Մուրադյանին, Արուսյակ և Քրիստինե Սպարտակի Մուրադյաններին և Ազատուհի Վաչագանի Սահակյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, չորանոցների կառուցման և շահագործման համար 0.49753 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների:
3. Երկրորդ կետում նշված 0․49753 հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, N 32/2 հողամաս:
4. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: