ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Աշտարակ համայնքի 2025թ. բյուջեի հանրային քննարկումը տեղի կունենա 2024թ․ նոյեմբերի 27-ին, ժամը 15․00-ին, Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում։
Հրավիրում ենք ձեզ Աշտարակ համայնքի 2025թ. բյուջեի հանրային /ինչպես նաև առցանց/ քննարկումներին` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով:
Մենք ակնկալում ենք համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով ՀԱՄԱՅՆՔԻ 2025Թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ իրականացվում է նաև առցանց` http://ashtarak.am կայքով:
2024թ. նոյեմբերի 12-26-ը ներառյալ խնդրում ենք առցանց ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ, իսկ գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքապետարանի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Աշտարակ, Ն.Աշտարակեցու հրապարակ 7, 2-րդ հարկ, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև: