Հիմք ընդունելով Պողոս Մարտիրոսյանի 11.12.2024թ. N 14159 դիմումը, նկատի ունենալով, որ համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն հողամասում շինարարական աշխատանքներ դեռևս չեն սկսվել և ամուսնության վկայականը՝ 06.03.2014թ. / թիվ 108413 /, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Պողոս Մարտիրոսյանին և Սաթենիկ Ավոյանին Աշտարակ քաղաքի Արա-2 թաղամասի 8-րդ փողոց, N 17 հասցեում տալ բնակելի տան կառուցման շինարարության նոր թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին / Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2, կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: