Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.02.2025թ. N 19-Ա որոշումը և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 31.01.2025թ. N 2/փ-49 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 1) ենթակետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-108-0242-0152/, Մխիթար Գեղամի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման: Հողամասի սեփականատերը համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 5 761 500 /հինգ միլիոն յոթ հարյուր վաթսունմեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
2. Առաջին կետում նշված 0,2հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ՈՒշի բնակավայր, հողամաս N 8:
3. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում և ՈՒշի բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում կատարել համապատասխան փոփոխություններ:
4. Քաղաքաշինության և հողաշինութան բաժնին /Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: