Հիմք ընդունելով Հովհաննես Աշոտի Կուջոյանի 19.06.2025թ. N 7860 դիմումը և Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԱՐԱԴ/0850/02/24 քաղաքացիական գործով կայացված վճիռը, իրեն պատկանող Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, ըստ կադաստրային քարտեզի 02-0010861-0057 ծածկագրի բնակելի տան, մինչև 2001թ. կառուցված անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ անշարժ գույքերը կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Հովհաննես Աշոտի Կուջոյանի /ծնվ. 10.01.1959թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, ըստ կադաստրային քարտեզի 02-001-0861-0057 ծածկագրով մինչև 2001թ. կառուցված 263.45 քմ բնակելի տան նկատմամբ:
2. 02-001-0861-0057 ծածկագրով անշարժ գույքի հասցեն համարել՝
- Համայնք Աշտարակ, ք. Աշտարակ, Ս. Սաժումյան փողոց, 53 բնակելի տուն:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /ժ/պ Վ. Վարդանյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: