| Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481,76-80 հոդվածների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 46.2 կետի դրույթներով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին    ՈՐՈՇՈՒՄ Է. 
 1.Համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողամասեր կառուցապատման իրավունքով /մրցույթ/ տրամադրել և հաստատել տարեկան վճարի մեկնարկային գին` համաձայն հավելված 1-ի: 
     2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
   
 Հավելված 1 
                          
  հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթ 
   
 
| Լոտ | Անվանումը | Գտնվելու վայրը | Ծածկագիրը | Մակերեսը /քմ/ | Նպատակային նշանակությունը | Հողատեսքը | Գործառնական նշանակությունը | 1քմ-ի տարեկան վճարի մեկնարկային գինբ դրամ | Սահմանափակումներ |  
|   |   |   |   |   |   |   |   |   |   |  
| 1 | հողամաս | Քասախի կիրճ | 861-100-01-ից | 483 | հատուկ պահպանվող տարածքների հողեր |   | Հանգստի գոտի | 70 |   |  
| 2 | հողամաս | Մուղնի թաղամաս | 371-001-ից | 629 | բնակավայրերի |   | այլ | 70 |   |  
| 3 | հողամաս | Մուղնի թաղամաս | 371-001-ից | 673 | բնակավայրերի |   | այլ | 70 |   |  
| 4 | հողամաս | Քասախի կիրճ | 073-007-ից, 083-017-ից և 1304-01-ից | 2399 | բնակավայրերի |   | այլ, ընդհանուր օգտագործման | 50 |   |        
 |