Հիմք ընդունելով Էդվարդ Ալբերտի Շահբազյանի 18.12.2024թ N 14476 դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 04.12.2024թ. ԳՄ 7687 և ԳՄ 7689 վկայագրերը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրում գտնվող Էդվարդ Ալբերտի Շահբազյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-087-0125-0010 / 0.17192 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Էդվարդ Ալբերտի Շահբազյանի և Կարինե Ալբերտի Շահբազյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Էդվարդ Ալբերտի Շահբազյանի /ծնվ.07.02.1964թ./ և Կարինե Ալբերտի Շահբազյանի սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի կադաստրային քարտեզի 02-087-0125-0010 ծածկագրով 0.17192 հա գյուղատնտեսական հողամասի նկատմամբ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: