Հիմք ընդունելով Մարտին Հովսեփյանի 11.03.2026թ. N 3278՝ անշարժ գույքի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, Հ․ Շիրազի փողոց, 46 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝
Առանձնացվող հատված 1՝ /ծածկագիր` 02-087-0039-0007-ից, 0․0725 հա/ տալ 51 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, Հ․ Դանիելյան փողոց, 51 հողամաս:
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագիր` 02-087-0039-0007-ից, 0․1051 հա/ տալ 46 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, Հ․ Շիրազի փողոց, 46 բնակելի տուն:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին ժ․պ․ /Վ.Վարդանյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: