Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, 2017թ-ի բյուջեի առկա ֆինանսական միջոցները համամասնորեն բաշխելու, ինչպես նաև ծախսային մասն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 16/3 և <Բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 32/5 հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին`

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ-ի տարեկան բյուջեի եկամտային մասի նախագծի առաջարկությանը համաձայն  հատված 1-ի: 

2. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ-ի տարեկան բյուջեի  ծախսային մասի նախագծի առաջարկությանը համաձայն  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն  հատված 2-ի:

3. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ-ի տարեկան բյուջեի  ծախսային մասի նախագծի առաջարկությանը համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն  հատված 3-ի:

4. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդին կամ դեֆիցիտին (պակասուրդին), համաձայն հատված 4-ի:

5. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղություներին կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրներին  համաձայն հատված 5-ի:

6. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ-ի տարեկան բյուջեի  ծախսային մասի նախա•ծի առաջարկությանը համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական  դասակարգման,   համաձայն  հատված 6-ի:

7.<Հայաստանի Հանրապետության բյուջետային  համակարգի  մասին> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`

ա) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների  միջև,

 բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:

                                                                                                                                              /հազ. դրամ/

                                                               Վարչական բյուջե              Ֆոնդային բյուջե                      Ընդամենը

                                                                                            

 

Եկամտային մաս                                    482820.6                            0                                   482820.6

Ծախսային մաս                                      482820.6                           6000.0                           488820.6

Դեֆիցիտ                                                   .0                                   -6000.0                           -6000.0           

Պահուստային ֆոնդ                                25000.0                              0                                  25000.0

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner