Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 10.04.2025թ թիվ Կ-10042025-02-0096 որոշումը և Նարեկ Տեր-Ավետիսյանի 08.07.2025թ N 8750 դիմումը, իր սեփականությունը հանդիսացող ըստ Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի կադաստրային քարտեզի 02-004-0215-0009 ծածկագրով 0.17հա գյուղատնտեսական նշանակության հողամասի մեջ ներառված 0.008445հա այլ հողամասը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք վարելահող փոխադրելու մասին, ինչպես նաև Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 11.07.2025թ. թիվ 70 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Նարեկ Սերգեյի Տեր-Ավետիսյանին /ծնվ.29.01.1990թ/ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի կադաստրային քարտեզի 02-004-0215-0009 ծածկագրով 0.17հա գյուղատնտեսական նշանակության հողամասի մեջ ներառված 0.008445հա այլ հողամասը ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք վարելահողի:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: