Հիմք ընդունելով Սամվել Մկրտչյանի 06.05.2025թ. թիվ 5313 դիմումը, և գյուղատնտեսական նշանակության հողամասերի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում գտնվող Ս. Մկրտչյանի ընտանիքի կողմից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-028-0200-0001/ օգտագործվող 1.5հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Սամվել Սարիբեկի Մկրտչյանի /ծնվ.02.01.1959թ/, Ասյա Խաչիկի Կարապետյանի /ծնվ.15.01.1961թ/, Աննա Սամվելի Մկրտչյանի /ծնվ.23.07.1983թ/ և Հովիկ Սամվելի Մկրտչյանի /ծնվ.28.04.1985թ/, սեփականության իրավունքը ըստ Բյուրական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-028-0200-0001 կադաստրային ծածկագրից 1.5հա փաստացի օգտագործվող գյուղատնտեսական նշանակության /խոտհարք/ հողամասի նկատմամբ:
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: