Հիմք ընդունելով Սերյոժա Կարապետյանի 03.08.2017թ. N968 դիմումը և ՀՀ Աշտարակի Շրջժողդատարանի 29.11.1991թ. վճիռը՝ Սերյոժա Կարապետյանին քաղաքի կառուցապատման տարածքից համապատասխան չափի հողակտոր հատկացնելու մասին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ առաջարկվող 420-007 ծածկագրով 600քմ տնամերձ հողամասը հանդիսանում է համայնքային սեփականություն, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջերով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, համայնքի ավագանին. Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Ճանաչել Սերյոժա Հովհաննեսի Կարապետյանի սեփականության իրավունքը Աշտարակ քաղաքի <Արա-2> թաղամաս, 15-րդ փողոց, N14 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 420-007/ 600քմ տնամերձ հողամասի նկատմամբ: |