Հիմք ընդունելով Ռաֆի Ահարոնյանի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանի 27.10.2025թ. N 14250, Իսկուհի Հարությունյանի ներկայացուցիչ Թամարա Մանուկյանի 28․10․2025թ․ N 14534 և Արա Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Շահբազյանի 30.10.2025թ. N 15025՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0245-0001 ծածկագրով, Էդուարդ Ռաֆիկի Ահարոնյանին և Ռաֆի Էդուարդի Ահարոնյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,4968հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի 02-116-0108-0139 ծածկագրով, Իսկուհի Մնացականի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2838հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0228-0001 ծածկագրով, Արա Վահրամի Մանուկյանին և Գոռ Մնացականի Արշակյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,242հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /չորանոցի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |