Հիմք ընդունելով Մանուշակ Հովհաննիսյանի լիազորված անձ Արտյոմ Աբիսողոմոնյանի 21․04․2025թ․ N 4732, դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․ 1. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-110-0155-0112 ծածկագրով 0,1հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 4 400 000 /չորս միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-110-0155-0084 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի սեփականատեր Մանուշակ Վարանցովի Հովհաննիսյանին: |