Այսօր: Ուրբաթ, 10 Հունվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 70-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունվարի 2025 թվականի N 70-Ա

ՊԵՐՃ ԴԱՎԹԻ ՅԱԽՆԵՋՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04․12․2024թ․ Աշտարակի համայնքապետարան է մուտքագրվել քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ՝ Նվեր Մուրադյանի զեկուցագիրն՝ կից արձանագրությամբ այն մասին, որ Երևան քաղաքի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Տիչինա փողոցի 11 տան բնակիչ՝ Պերճ Դավթի Յախնեջյանի կողմից՝ Աշտարակ համայնքի, Ագարակ բնակավայրի, համաձայն կադաստրային քարտեզի 02-004-0057-0081 ծածկագրով բնակելի կառուցապատման իրեն պատկանող հողամասում առանց քաղաքաշինական փաստաթղթերի կառուցել է ինքնակամ ծածկոց երկկողմանի պատերով /ավտոլվացման կետ/ և շինություն։ Իրավախախտման առթիվ 05․12․2024թ․ հարուցվել է թիվ 4565-Ա վարչական վարույթը։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Պերճ Յախնեջյանը ծանուցվել է վարչական վարույթի լսումների օրվա և ժամի կապակցությամբ, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ լրանում է վարչական վարույթի ժամկետը և Պերճ Յախնեջյանի կողմից թույլ տված իրավախախտումը չի վերացվել, ուստի հիմնվելով Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի կողմից 04․12․2024թ․ ներկայացված զեկուցագրին և արձանագրությանը, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված թիվ 4565-Ա <<Վարչական վարույթ հարուցելու մասին>> որոշմանը, բացահայտված համարելով գործի հանգամանքները, ընդհանրացնելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․ Պերճ Յախնեջյանը Աշտարակ համայնքի, Ագարակ բնակավայրում իրեն պատկանող բնակելի կառուցապատման հողամասում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կատարել է շինարարական աշխատանքներ խախտելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ինչպես նաև 02-004-0057-0081 կադաստրային ծածկագրով իրեն պատկանող բնակելի կառուցապատման հողամասը օգտագործել է ոչ իր նպատակային նշանակությանը համապատասխան խախտելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։ Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը, որպես պարտադիր լիազորություն, կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները։ Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը։ Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ Կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։ Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ն մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Նույն հոդվածի 1․1 մասի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հողամասերի սեփականտերերը, օգտագործողները պարտավոր են՝ հողամասերն օգտագործել դրանց նպատակային նշանակությանը համապատասխան <<․․․>>։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի աոաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով և նույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով, Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով, 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետով, 23-րդ հոդվածի 1-ին մասով, Հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին, 1․1 մասերով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ․

1․ Պերճ Դավթի Յախնեջյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝

1.1․ 100․000 / մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արարք կատարելու համար։

1.2․ 100․000 / մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարք կատարելու համար։

2․ Պերճ Դավթի Յախնեջյանին առաջարկել դադարեցնել շինարարական աշխատանքները և տեղեկացնել այն մասին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո շարունակելու դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով /ՀՀ ՎԻՎՕ 154-րդ 4-րդ մաս/։ Միաժամանակ նախազգուշացնել այն մասին, որ համայնքապետարանը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի պարտավորեցման հայցով դիմելու դատարան ինքնակամ կառուցված շինությունը քանդելու /ապամոնտաժելու/ համար։

3․ Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5․ Որոշումն ուժի մեջ է մտնում Պերճ Դավթի Յախնեջյանին իրազեկելու հաջորդ օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner