Հիմք ընդունելով Ներսես Մարտինի Սիմոնյանի 24.10.2024թ N 12064 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ քաղաքի Ճանապարհորդ Լինչի փողոց, 101/1 բնակելի տուն հասցեում Ներսես Սիմոնյանի իրավանախորդի /հիմք ըստ կտակի ժառանգության 07.02.2013թ. ԳՄ 224 վկայականի/ կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-001-0859-0120/ 0.0036 հա հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը, որը կառուցվել է մինչ 2001թ. մայիսի 15-ը /1960թ./, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Ներսես Մարտինի Սիմոնյանի /ծնվ. 10.10.1983թ./ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0859-0120 կադաստրային ծածկագրով 0.0036 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. մայիսի 15-ը /1960թ./ կառուցված 70.0 քմ բնակելի տան նկատմամբ առանց օրինականացման համար սահմանված վճարի գանձման:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: