Հիմք ընդունելով Բելա Սողոմոնյանի 16.07.2024թ. N 8006՝ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են մինչև 2001թ. դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1. Լյուբա Մանթաշի Բաղդասարյանին /ծնվ. 22.05.1955թ./, Սիրանուշ Մանթաշի Իսրայելյանին /ծնվ. 15.06.1965թ./, Բելա Մանթաշի Սողոմոնյանին /ծնվ. 12.11.1956թ./, Մարգարիտ Մանթաշի Թորոսյանին /ծնվ. 09.03.1959թ./ , Զարուհի Վազգենի Մնացականյանին, Անի Ավետիքի Սողոմոնյանին և Արուսյակ Ավետիքի Սողոմոնյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող տնամերձ հողամասում /ծածկագիր՝ 02-028-0055-0001 / ինքնակամ կառուցված՝ /հաշվառումը ըստ կադաստրային քարտեզների/ 364.4քմ մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված մինչև 2001թ ճանաչել օրինական առանց օրինականացման համար վճարի գանձման: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/: - Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: