Հիմք ընդունելով <<ԷԼՔԵՅԲԻ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ>> ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանի 29.05.2024թ. N 5904 դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-112-0145-0013/, <<ԷԼՔԵՅԲԻ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,2003հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող, 02-112-0145-0015 ծածկագրով 0,2հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի հետ: |