Հիմք ընդունելով Սամվել Լուլուկյանի 24.01.2024թ. N 745՝ ինքնակամ ավտոտնակը օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ քաղաքի Արտակի փողոց, N 13 շենքի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0261-0022 ծածկագրից 23,27քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 23,27քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 18,97քմ/ ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2023GFX54P/:
2. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակը ճանաչել օրինական և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Արտակի փողոց, ավտոտնակ N 13/21:
3. Առաջարկել կառույցն իրականացրած Սամվել Անդրանիկի Լուլուկյանին գնելու օրինական ճանաչված 23,27քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 18,97քմ/ ավտոտնակը` 1քմ-ի օտարման համար վճարելով 1969 /մեկ հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի զբաղեցրած 23,27քմ հողամասի 1քմ-ի օտարման համար՝ 4442 /չորս հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ:
4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2 և 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: