Հիմք ընդունելով Ավետիս Շանգոյանի 30.07.2025թ. N 9847՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Ղազարավան բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-068-0110-0004/տալ 6 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ղազարավան բնակավայր, 4-րդ թաղամասի 4-րդ փողոց, 6 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: