Հիմք ընդունելով Արտաշես Վարդանյանի 27.05.2022թ. N 2399, Ռուզաննա Աղումյանի 11.05.2022թ. N 2011 և Արման Մանուկյանի 01.06.2022թ. դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48 և 66 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21 կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0414-0025 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,02021հա գյուղատնտեսական նշանակության /այլ հողատեսք/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-068-0414-0006 և 02-068-0414-0007 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր Արտաշես Գուրգենի Վարդանյանին:
2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0777-0100 ծածկագրով 1,51հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը /արոտավայր/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել հողամասի վարձակալ Ռուզաննա Ռուբիկի Աղումյանին:
3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0662-0181 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,0891հա գյուղատնտեսական նշանակության /այլ հողատեսք/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0662-0117 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Արման Սերյոժայի Մանուկյանին:
|