Հիմք ընդունելով Մարտիրոս Գևորգյանի 25.11.2024թ. N 13316 դիմումը, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, ըստ կադաստրային քարտեզի 02-001-0369-0002 ծացկագրի 0,12696 հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իր ընտանիքի սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը կառուցված չե ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Մարտիրոս Խաչատուրի Գևորգյանի /ծնվ. 10.01.1962թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, ըստ կադաստրային քարտեզի 02-001-0369-0002 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 273,30 քմ բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ: 2. 02-001-0369-0002 ծածկագրով 0.12696հա հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝ - Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, գ.Մուղնի, 6-րդ թաղամաս, 70 բնակելի տուն: 3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: