Հիմք ընդունելով <ՄԼ ՄԱՅՆԻՆԳ> ՍՊԸ-իտնօրեն Է. Մարգարյանի 16.03.2018թ. N 321 գրությունը,համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 44 կետի ը) ենթակետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Թույլատրել Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրում հանքարդյունահանման աշխատանքներ իրականացնելու համար վարձակալության իրավունքով /առանց մրցույթի/ <ՄԼ ՄԱՅՆԻՆԳ> ՍՊԸ-ին Աշտարակի խճուղի N11/1 հասցեում գտնվող 6,39446հա ընդհանուր մակերեսով /2,49626հա արոտավայր և 3,8982հա ընդերքի օգտագործման/ հողամասը տրամադրելու 25 տարի ժամկետով` տարեկան 884806 /ութ հարյուր ութսունչորս հազար ութ հարյուր վեց/ ՀՀ դրամ վարձավճարով: |