Հիմք ընդունելով Արթուր Թարխանյանի լիազորված անձ Գրիգորի Այվազյանի 20.05.2022թ. N 2249, Ռուդիկ Սարգսյանի 27.05.2022թ. N 2394 և լ/ա Ալեքսանդր Միրաքյանի 30.05.2022թ. N 2431՝ գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7 հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի 07-050-0109-0077 ծածկագրով, Արթուր Ռոլանդի Թարխանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2053հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնապահական տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0355-0161 ծածկագրով, Ռուդիկ Աշոտի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /կարտոֆիլի մշակում և պահածոյացում/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի Կարբի բնակավայրի 02-058-0303-0009 ծածկագրով, Պատրիկ Օնիկի Աճեմյանին և Էդգար Հարությունի Փամբուկյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 19,55483հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 1,0751հա հողամասի նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության՝ /ոռոգման նպատակով ջրավազանի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի 02-095-0164-0004 ծածկագրով, Ռոբերտ Գուրգենի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 1,9729հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող, խաղողի այգի/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
|