Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 15.01.2025թ. N 8-Ա որոշումը և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 04.12.2024թ. N 2/փ-484 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 1) ենթակետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-024-0121-0009/, Արթուր Վարդանի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1116հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից 0,05հա հողամասի /կորիզավոր/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման: Հողամասի սեփականատերը համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 1 377 375 /մեկ միլիոն երեք հարյուր յոթանասունյոթ հազար երեք հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ:
2. Առաջին կետում նշված 0,05հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Բազմաղբյուր բնակավայր, 11-րդ փողոց, 1-ին նրբանցք, հողամաս N 11/3:
3. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում և Բազմաղբյուր բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում կատարել համապատասխան փոփոխություններ:
4. Քաղաքաշինության և հողաշինութան բաժնին /Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: