Հիմք ընդունելով Անդրանիկ Բարսեղյանի 26.02.2026թ. N 2609՝ բնակարանը վերահասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Վերահասցեավորել Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայր, 12 շենք, N 13 հասցեում գտնվող բնակարանը /ծածկագիր՝ 02-095-0012-0001-012-013/ և նոր հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Սասունիկ բնակավայր, 1-ին փողոց, 16 շենք, բնակարան N 13:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: