Հիմք ընդունելով Այսեր Արտավազդի Գենջոյանի 21.01.2025թ․ N 503՝ բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում գտնվող Այսեր Արտավազդի Գենջոյանի սեփականության իրավունքով հատկացված 0.06 հա բնակելի կառուցապատման հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-008-0158-0785/ ավել օգտագործվող մինչև 20% 0,00250 հա /ընդամենը 0,06250 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Ճանաչել Այսեր Արտավազդի Գենջոյանի /ծնվ. 20․09․1949թ./ սեփականության իրավունքն ըստ Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրի կադաստրային քարտեզի 02-008-0158-0785 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0,00250 հա մակերեսով/ընդամենը 0,06250 հա/ բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. 02-008-0158-0785 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Աղձք բնակավայր, Ձորափ-3 այգեգործական թաղամաս, հողամաս N 785:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: