Հիմք ընդունելով Սմբատ Դանիելյանի լիազորված անձ՝ Հայկ Դանիելյանի 13.06.2025թ N 7488՝ դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնք Աշտարակում գտնվող Սմբատ Դանիելյանին սեփականության իրավունքով հատկացված 0.25 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից /վարելահող/ փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-001-0731-0030/ ավել օգտագործվող 0.00247 հա /ընդամենը 0.25247 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Սմբատ Հակոբի Դանիելյանի /ծնվ.01.07.1937թ./ սեփականության իրավունքը 02-001-0731-0030 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0.00247 հա մակերեսով /ընդամենը 0.25247 հա/ հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /ժ/պ Վ. Վարդանյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: